Նորություններ
Հարության տոն
Ապրիլ ամսին տոնեցինք Քրիստոսի հրաշափառ Հարությունը։
Քրիստոնեական աշխարհում սա կարևորագույն տոն է, երբ մենք նորից տոնում ենք մեր Տիրոջ հարությունը, որով ունենք կյանք՝ առավել ևս։ Տոնի առթիվ եկեղեցին կազմակերպել էր ավետարանչական ծառայություն, որի ընթացքում պատրաստվել էին մշակութային համարներ՝ մենակատարումներ և ներկայացում։ «Սուրբ Ծննդյան տուփ» (կամ «Սուրբ Ծննդյան մանուկ») ծրագրի հետ համագործակցության շնորհիվ նախատեսված էր նաև նվերների հանձնում ծառայությանը ներկա մանուկներին։ Ծառայության վերջում ընդունեցինք Սուրբ Հաղորդություն։