Մանկական Ծառայություն

Առակաց 22:6 6 Կրթի՛ր երեխային իր ճանապարհի համեմատ, որ ծերացած էլ՝ չհեռանա նրանից։  

Մատթեոս 19:14 14 Բայց Հիսուսն ասաց. «Թույլ տվեք այդ երեխաներին և մի՛ արգելեք ինձ մոտ գալ, որովհետև այդպիսիներինն է երկնքի արքայությունը»։ 

Եկեղեցու ավագ սերունդը սերմնացան է և Աստծո խոսքը որպես սերմ սերմանում է երեխաների սրտի ու կյանքի մեջ։ Աշխարհը գնալով ցած է գլորվում պղծության, գայթակղության, չարիքի ու անօրենության մեջ։ Մեր երեխաներին կրթում, խրատում ենք Աստծո խոսքով, սովորեցնում ենք աղոթել, փառաբանել և վստահել Աստծուն։ Խաղերի և թատրոնի միջոցով խոսքը հասցնում ենք երեխաներին, իրենց հետաքրքրող հարցերի պատասխաններն են ստանում, ունեն հետաքրքիր վկայություններ և պատմություններ իրենց կյանքից։ Երեխաները ուրախությամբ ու սպասումով են գալիս Աստծո տուն։ Աստծո տան մեջ կա պաշտպանություն, և Ամենակարողի հովանավորության ու թևերի տակ հանգստություն են գտնում։ 

Փառք Ամենակարող Աստծուն։ 

Կապ մեզ հետ
Մանկական Ծառայություն

Այլ ծառայություններ