Փառաբանություն
Սաղմոս 98:4-5 4 Ցնծացե՛ք Տիրոջ առաջ, ո՛վ ամեն երկիր. օրհնեցե՛ք, երգեցե՛ք և սաղմոս ասեցե՛ք։ 5 Սաղմոս ասեցե՛ք Տիրոջը քնարով. քնարով և սաղմոսների ձայնով։
Փառաբանությունը ճանապարհ է բացում Աստծո փառքի դրսևորման համար ցանկացած իրավիճակում։ Երբ սկսում ենք փառաբանել Աստծուն հավատքով, կապանքներն ընկնում են, պատերը քանդվում են, երկրին և երկնքին հայտարարում ենք, որ Նրա սրահներ մտած՝ երկրպագում ենք Նրան գահի առջև, և որ Նա՝ Աստծո Գառը, արժանի է առնելու փառքը, պատիվը, զորությունը։
Հայտնություն 4:8 Սուրբ, սուրբ, սուրբ Տեր Աստված Ամենակարող, որ էր, որ կա և որ գալու է։ Ամեն։