Բարի գալուստ մեր ընտանիք

Միասին աճենք հավատքի մեջ

Արթուր Պլատոնի Սարգսյան

Արթուր Պլատոնի Սարգսյան

Ծնվել է 1973 թվականի փետրվարի 15-ին Հայաստանի Բջնի գյուղում։ 1990 թվականին ավարտել է Բջնիի միջնակարգ դպրոցը, իսկ 1990–1995 թվականներին սովորել և ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիան։ 

Հոգևոր ճանապարհը և կրթություն 

1990 թվականին ընդունել է Հիսուսին որպես անձնական Տեր և Փրկիչ և վերստին ծնվել՝ դեռ հոգեգալստական եկեղեցում հայտնի դառնալով որպես ջերմեռանդ քրիստոնյա։ 1991 թվականից սկսել է հոգևոր ծառայությունը Հայաստանի հոգեգալստական եկեղեցում՝ ծառայելով պատանեկան, երիտասարդական ծառայություններում և տնային խմբakներում, ոտքով անցնելով շրջակա գյուղերը՝ Տիրոջ խոսքը մարդկանց հասցնելու համար։ Շուրջ երկու տարի տեղային եկեղեցում օգնել է հովվին՝ լինելով հովվի օգնական։ 

  • 1994 թ. – Սովորել է «Ճշմարտություն» Աստվածաշնչյան դպրոցում։ 
  • 1995 թ. – Ստանալով Աստծուց կանչ՝ հիմնադրել է Ավետարանական եկեղեցի Չարենցավանում և մտել հովվական ծառայության մեջ, որն անցնելով բազում դժվարություններով՝ հաղթահարել և շարժվել է առաջ։ 
  • 1996 թ. – Ձեռնադրվել է հովիվ։ 
  • 2003–2004 թթ. – Սովորել և ավարտել է Շվեդիայի «Կյանքի Խոսք» համալսարանի հովվական դասընթացը։ 
  • 2003 թվականից մինչ այսօր – Որպես ուսուցիչ դասավանդում է «Կյանքի Խոսք» Աստվածաշնչյան դպրոցում։ Հաճախ կազմակերպվում են միջեկեղեցական սեմինարներ, կոնֆերանսներ և դասընթացներ ավագների ու հովիվների համար։ 
  • 2003–2016 թթ. – Երևանի «Կյանքի Խոսք» եկեղեցում ծառայել է որպես տարածքային հովիվ։ 
  • 2005–2007 թթ. – Անցել է վերապատրաստման կուրս Միլիոն Առաջնորդ Ջոն Մաքսվելլի ծրագրով, ինչպես նաև սովորել և ավարտել է Assemblies of God Evangelical Theological Seminary-ն՝ ստանալով Աստվածաբանության բակալավրի աստիճան։ 
  • 2013–2016 թթ. – Դասավանդել է որպես դասախոս նույն Աստվածաբանական սեմինարիայում։ 
  • 2017 թ. – ԱՄՆ-ում ստացել է Latin University of Theology-ի աստվածաբանության պատվավոր դոկտրի կոչում։ 

Այժմ հովիվ Արթուրը Չարենցավան Քրիստոնեական կենտրոնի և Չարենցավանի «Կյանքի Խոսք» եկեղեցու հիմնադիր հովիվն է։ Տերը նրան գործածում է ոչ միայն Հայաստանում, այլև դրա սահմաններից դուրս. նա շրջում է տարբեր երկրներով ու եկեղեցիներում՝ քարոզելով հավատքի, տեսիլքի և կոչման մասին, հասցնելով Տիրոջ բարի լուրը։ Նրա ծառայության միջոցով շատերը փրկվել են, բժշկվել, ազատագրվել և լցվել Տիրոջ Հոգով։ Եթե նրան հարցնես, թե ինչ նպատակ կամ երազանք ունի, վստահ եղիր, որ կպատասխանի՝ «տեսնեմ շատերին փրկված»։ 

Ընտանիք 

Արթուր Սարգսյանը 1994 թվականին ամուսնացել է։ Նրանք տիկնոջ հետ 30 տարի նվիրված ծառայում են Տիրոջը՝ չխնայելով ոչինչ և ամեն անգամ հոժարաբար հյուրընկալելով, կերակրելով, պատվելով ու ճանապարհ դնելով Տիրոջ ծառաներին իրենց հարկի տակ։ Ունեն չորս աղջիկ, մեկ տղա և երեք թոռնիկ։ 

Հեղինակային աշխատություններ 

Արթուր Սարգսյանն ունի գրված, թարգմանված և տպագրված հայերեն, ռուսերեն ու անգլերեն լեզուներով գրքեր (ընդհանուր թվով 4 գիրք, որոնցից հիշատակվում են)․ 

  1. «Կանչ» 
  2. «Վերականգնում» 
  3. «Հանգած հրաբուխ» 
  4. «Գին, որը պետք է վճարես օծության համար» 
Ծանոթացեք մեզ հետ

Այն, ինչը մեզ տարբերում է

Մեր տեսլականը

Աստծո Խոսքը

Մենք հիմնված ենք Աստվածաշնչի վրա և ամեն շաբաթ ուսումնասիրում ենք այն։

Համայնք

Մենք ընտանիք ենք, որտեղ յուրաքանչյուրը կարևոր է։

Սեր և ընդունում

Աստծո սերը մեզ մղում է ընդունել բոլորին։

Երկրպագություն

Մենք փառաբանում ենք Աստծուն սրտով և հոգով։

Պատկերասրահ

Հունիսի 1

Տեսնել բոլորը

Վերնագրի վերևի փոքր տեքստ (ըստ ցանկության)

Այցելի՛ր մեզ կիրակի

Մենք սիրով կընդունենք քեզ։ Եկե՛ք ինչպես կաք։