Նորություններ
Դոկտոր Ռամեշ
Սեպտեմբերի 18-ին եկեղեցին կազմակերպել էր բիզնես ընթրիք քաղաքի գործարարների և հասարակական գործիչների համար։ Սա հիանալի առիթ էր շփման, բիզնես փորձի փոխանակման, ինչպես նաև քրիստոնեական արժեքների դերի, նշանակության և կարևորությանն անդրադառնալու համար։
Երեկոյի խոսնակն էր Ռամեշ Ռիչարդը՝ Ավետարանչական միության հիմնադիրն ու նախագահը, ինչպես նաև Դալլասի աստվածաբանական համալսարանի պրոֆեսոր-դոկտոր։